Նոյեմբերի 8

Կաղամբ

Կաղամբի հյութն օգատագործվում է կոսմետոլոգիայում: Այն ունի երիտասարդեցնող հատկություն և օգտագործվում է որպես մաշկի խնամքի միջոց: 2. Աշխարհում կաղամբի մոտ 100 տեսակ գոյություն ունի: Ամենատարածվածներն են` կարմրագլուխը, պեկինյանը, բրոկոլին, ծաղկակաղամբը, սավոյանը, բրյուսելյանը և քոհլրաբին:Մասնագետները պնդում են, որ կաղամբի մեջ այնպիսի նյութեր կան, որոնք կարող են դանդաղեցնել քաղցկեղային ուռուցքի զարգացումը: Բացի այդ` կաղամբի շատ տեսակներ պարունակում են U վիտամին, որը կանխում է ստամոքսի և աղիներիտարբեր հիվանդություններ։

Սեպտեմբերի 8

Տիեզերք/ Արև, Լուսին , մոլորակներ /

Լուսինը Երկրին ամենամոտ երկնային մարմինն է և նրա բնական արբանյակը: Լուսինը ձգված շրջանագծով՝ էլիպսով, պտտվում է Երկրի շուրջը, նրա հետ միասին` նաև Արեգակի շուրջը: Երկրի և Լուսնի միջև հեռավորությունը 384.400 կմ է: Լուսինը սեփական լույս չունի և անդրադարձնում է Արեգակի ճառագայթները: Լուսինն անհամեմատ ավելի փոքր է Երկրից:Լուսինը բացարձակ անկենդան է, զուրկ` օդից ու ջրից: Լուսինն առաջին երկնային մարմինն է, որի վրա 1969թ-ին ոտք դրեց մարդը՝ ամերիկացի աստղագնացներ Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը:Տիեզերագնացների հետքերը լուսնի վրա կմնան միլիոնավոր տարիներ, և դա զարմանալի չէ, քանզի այնտեղ չկան քամիներ, և այնտեղ չկա խոնավություն:Լուսինը ավելի շուտ ձվաձև է, քան գնդաձև:Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է: Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը:

Աստղեր

Աստղերն ինքնալուսարձակող, ջրածնի ու հելիումի գազային վիթխարի գնդեր են,

 որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների: Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 9 մեծ մոլորակներ (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուռն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն և 10-րդ) ու հազարավոր փոքր մարմիններ՝ աստղակերպներ ու գիսավորներ: Բայց դրանք, նույնիսկ միասին վերցրած, զանգվածով շուրջ 100 անգամ փոքր են Արեգակից:

Արեգակը մոլորակների և իր մյուս արբանյակների հետ կազմում է Արեգակնային համակարգը Աստղերը կազմում են աստղային հսկայական համակարգեր՝ գալակտիկաներ: Արեգակից բացի, մեր Գալակտիկայում կան մոտ 100 մլրդ ուրիշ աստղեր ևս:  Գալակտիկան կազմված է միլիարդավոր աստղերի ամբողջությունից, գազից ու փոշուց, որոնք գտնվում են տարածության նույն գոտում”Տիեզերական տարածության մեջ աստղերը շարժվում են վիթխարի արագությամբ, սակայն մեզ դրանք թվում են անշարժ,քանի որ աստղերը գտնվում են մեզնից շատ հեռու  :Աստղերը չափերով

շատ են տարբերվում միմյանցից: Կան այնպիսի աստղեր, որոնք ծավալով միլիարդավոր անգամ գերազանցում են Արեգակին. դրանք կոչվում են հսկաներ: Վիթխարի չափեր ունեն Կարմիր հսկաները: Բայց կան նաև թզուկ աստղեր, որոնք փոքր են նույնիսկ Երկրից: Սպիտակ թզուկների տրամագիծը ավելի քան 100 անգամ փոքր է Արեգակի տրամագծից:

Մութ գիշերներին երկնքում անզեն աչքով կարելի է տեսնել մինչև 5780 աստղ: Բայց նույնիսկ փոքր աստղադիտակով հաշվվում են միլիոնավոր աստղեր: Երկնակամարում դիտվող ամենապայծառ աստղերը Հին աշխարհի գիտնականները միավորել են համաստեղություններում՝ դրանք անվանելով կենդանիների կամ առասպելական անուններով (Մեծ Արջ, Կասիոպեա, Եզնարած և այլն): Պետք է հիշել, որ համաստեղությունները երկնքում տեսանելի պայծառ աստղերի թվացող խմբեր են, և մի¬ևնույն համաստեղության աստղերը տարածության մեջ կարող են երբեմն իրարից շատ հեռու գտնվել:

ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ

1.Մերկուրի

Մերկուրին արեգակնային համակարգի առաջին մոլորակն է , այն անվանակոչվել է ի պատիվ

Հռոմեական դիցարանի Վեներա աստվածուհու:

3.Երկիր

Երկիր մոլորակը արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է, այն բացառիկ է իր մտնոլորտային  կառուցվածքով, կյանքի համար անհրաժեշտ պայմաններով

4.Մարս

Մարսը արեգակնային համակարգում չորրորդ մոլորակն է : Նրա մակերեսը պատված է հրաբուխներով, լայնածավալ անապատներով. Ենթադրվում է , որ մարս մոլորակում երբևէ ջուր է եղել, քանի որ ուսումնասիրությունների ընթացքում կարմիր մոլորակի վրա  հայտնաբերվել են սառցե գոյացումներ:

5.Յուպիտեր

Յուպիտերը՝ արեգակնային համակարգի հինգերորդ մոլորակն է , այն իրենից ներկայացնում է գազի

Յուպիտերը՝ արեգակնային համակարգի հինգերորդ մոլորակն է , այն իրենից ներկայացնում է գազի գունդ : Արեգակնային համակարգի այդ հսկան ‘ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերը պատված է պարուրաձև ոլորվող ամպերի շերտերով:

  1. Սատուրն
    Սատուրնը արեգակնային համակարգի 6-րդ մոլորակն է : Սատուրնը գազի վիթխարի գունդ է:
  2. Ուրան

Սատուրնից հետո ըստ հաջորդականության  ՝ գտնվում է Ուրանը  , որը դարեր շարունակ համարվել է ամենահեռավոր մոլորակներից մեկը :Այն հայտնաբերվել է Գերշելի կողմից 18-րդ դարի վերջերին: Ուրանը գազից ու սառույցից կազմված հսկա գունդ է:

  1. Նեպտուն

Արեգկնային համակարգում Նեպտունը  նախավերջին մոորակն է, անվանակոչվել է ի պատիվ հռոմեական դիցարանի աստված Նեպտունի, ուը հանդիսացել է ծովերի տիրակալը:
Այն հայտնաբերվել է 1846թ.-ի սեպտեմբերի 23 –ին . մոլորակը անհնար է տեսնել անզեն աչքով: Նեպտունը գազից ու սառույցից կազմված հսկա գունդ է:

9.Պլուտոն

Պլուտոնը համարվում է գաջաջ մոլորակ:  Պլուտոնն ամենափոքր մոլորակն է և կազմված է քարի ու սառույցի խառնուրդից:

Աղբյուրը ՝ http://dasvariblog.wordpress.com/