Դեկտեմբերի 17

Կանաչ եղևնին․ Հ․ Ք․ Անդերսեն

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  և  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Աուդիոհեքիաթը ունկնդրի՛ր հղումով

Հոկտեմբերի 3

Գործնականաշխատանք

53.Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած այտերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

Մնացուկ – մնացորդ – թափոն – թափթփուկ – ավելցուկ – թերմացք
Ոստ – շյուղ – շիվ – ճյուղ
Մառան – նկուղ – շտեմարան
Կասկած – տարակույս – տարակուսանք – երկմտություն
Նախատինք – պարսավանք – հանդիմանություն – կշտամբանք – անարգանք

55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում – թարմ-խելացի

Հիվանդին լավ դիտիր , որ շուտ լավանա– դիտիր-նայիր

Տարվա ծայրին մի անակնկալ էլ կար:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր – ցածր,

տալ – վերցնել:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

Սեպտեմբերի 27

Եթե չլիներ կոմիտասը

Եթե չլիներ Կոմիտասը…
Չէր հայոց երաժշտության պատմության կարևորագույն մասերից մեկը։ Կոմիտասը զբաղվել է հայ ժողովրդական երգերի հավաքելով և խմբագրելով։ Նա իր կյանքից երկար տարիներ նվիրել է հայ երաժշտությանը։
Կարևոր է նշել, որ նա ապրել է օտար երկրում ու ամեն կերպ այնտեղ փորձել է փրկել հայոց մշակույթը։
Շատ անգամ են փորձել վերացնել հային ու հայ մշակույթը, բայց Կոմիտասի պես մարդկանց շնորհիվ մենք կանք ու կլինենք:

Ապրիլի 25

ՄԵԾ ԳԱԶԱՐԸ


Իսկ հիմա ես ձեզ մի պատմություն կպատմեմ աշխարհի ամենամեծ գազարի մասին: Դուք,
իհարկե, մեկ անգամ չէ, որ լսել եք այդ մասին, բայց, իմ կարծիքով, պատմությունն այսպես է
եղել:
Մի անգամ մի գյուղացի իր բանջարանոցում գազար է տնկում և սկսում է խնամել. ջրում է,
մաքրում մոլախոտերից, մի խոսքով՝ ամեն ինչ անում է՝ ինչպես հարկն է: Երբ ժամանակը գալիս
է, սկսում է բերքը հավաքել. գազարները հանում է հողից: Հանկարծ տեսնում է մի շա՜տ մեծ
գազար: Հա քաշում է, քաշքշում է, բայց հողից հանել չի կարողանում։ Փորձում է թե՛ այսպես, թե՛
այնպես, էլի չի կարողանում: Վերջապես չի դիմանում, կանչում է կնոջը:
– Ջուզեպի՜նա։
– Ի՞նչ է պատահել Օրեստե։
– Էստեղ արի։ Այնպիսի՜ մի գազար է բուսնել… Ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ հողից։ Արի
մի տե՛ս…
– Հա՜ էլի, էս ի՜նչ մեծ է :
– Արի այսպես անենք, ես կբռնեմ գազարից, իսկ դու՝ իմ բաճկոնից և կքաշենք։ Դե ինչ,
պատրա՞ստ ես: Քաշեցի՜նք։ Էլի՜, էլի՜ քաշիր։
– Ավելի լավ է ձեռքիցդ բռնեմ, թե չե բաճկոնդ կարող է պատռվել։
– Լավ, ձեռքիցս բռնիր։ Դե՛, ուժեղ քաշիր։ Ո՛չ, ոչ մի կերպ չեմ կարողանում հանել: Հապա
կանչիր որդուս, թե չէ ես լրիվ շնչահեղձ եղա..
– Ռոմե՜ո, Ռոմե՜ո։
– Ի՞նչ է պատահել, մայրի՛կ:
– Այստեղ արի, միայն թե արագ։
– Բայց ես դաս եմ սովորում:
82
– Հետո կսովորես, իսկ հիմա օգնիր։ Տե՛ս, այս գազարը ոչ մի կերպ չի ուզում դուրս գալ
հողից: Ես կբռնեմ հայրիկի մի ձեռքից, դու՝ մյուսից, իսկ ինքը կբռնի գազարից ու կքաշենք: Գուցե
այդպե՞ս կարողանանք հանել հողից:
Օրեստեն թքոտեց ափերին, շփեց ձեռքերը, ուժերը կենտրոնացրեց:

  • Դե ինչ, պատրա՞ստ եք: Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Նորի՜ց… էլի՜, էլի՜… Չէ՛, ոչինչ չի
    ստացվում:
  • Սա երևի աշխարհի ամենամեծ գազարն է,- ասաց Ջուզեպինան:
  • Պետք է օգնության կանչել պապիկին, — առաջարկեց Ռոմեոն:
  • Դե կանչի՛ր,- համաձայնեց հայրը: — Ես միայնակ չեմ կարող քաշել-հանել:
  • Պապի՜կ, պապի՜կ։ Արի՛ այստեղ, շո՜ւտ արի:
  • Գալիս եմ, սիրելիս, գալիս եմ… Պարզապես դժվար է քայլելը… Քո տարիքում ես էլ էի
    արագ վազում, իսկ հիմա … Ի՞նչ է պատահել։
    Պապիկը տեղ հասավ շնչակտուր և արդեն հոգնած:
  • Մեր բանջարանոցում աշխարհի ամենամեծ գազարն է աճել,- բացատրեց Ռոմեոն։-
    Երեքով չենքկարողանում հանել հողից, կօգնե՞ս։
  • Կօգնեմ, բա ո՞նց, հարազատս։
  • Ուրեմն այսպես կանենք,- ասաց Ռոմեոն,- դու կբռնես ինձնից, ես մայրիկի հետ հայրիկից
    կբռնեմ, իսկ նա՝ գազարը կքաշի… Եթե այս անգամ էլ չկարողանանք հողից հանել…
  • Լավ,- համաձայնեց պապիկը,- միայն մի րոպե սպասիր…
  • Ի՞նչ է եղել։
  • Միայն ծխամորճս մի կողմ դնեմ: Հնարավոր չէ միանգամից երկու գործ անել։ Պետք է
    կա՛մ ծխել, կա՛մ աշխատել, այդպես չէ՞։
  • Դե՛, սկսեցինք,- ասաց Օրեստեն։- Բոլորը պատրա՞ստ են։ Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք։ Մի
    անգա՛մ էլ, մի անգամ էլ՝ քաշեցի՜նք։
  • Օօգնեցե՜ք։
    -Ի՞նչ պատահեց, պապի՛կ
  • Չե՞ս տեսնում, ընկա։ Սայթաքեցի և ընկա: Եվ հենց ծխամորճիս վրա…
    Խեղճ ծերուկը նույնիսկ տաբատն էր վառել:
  • Ո՛չ, էսպես բան դուրս չի գա,- որոշեց Օրեստեն։ -Ռոմե՛ո, վազի՛ր հարևան Անդրեայի մոտ,
    օգնության կանչիր:
  • Դե որ այդպես է, թող կնոջ ու տղայի հետ գա՝ ամբողջ ընտանիքով,- առաջարկեց Ռոմեոն:
    83
  • Ճիշտ ես ասում,- համաձայնեց հայրը։ – Տես, է՜, ի՜նչ էլ մեծ գազար է… Սրա մասին կարելի
    է թերթին էլ հայտնել:
  • Գուցե հեռուստատեսությունից մարդ կանչենք,- առաջարկեց Ջուզեպինան։ Բայց նրա
    հետ ոչ ոք չհամաձայնվեց:
  • Հեռուստատեսություն… – մրթմրթաց Օրեստեն,- ավելի լավ է հարևաններին կանչենք ու
    նախ սա՛ հողից հանենք:
    Կարճ ասած՝ եկավ Անդրեան, եկան նրա կինն ու որդին։ Ճիշտ է, տղան դեռևս շատ փոքրիկ
    էր՝ հինգ տարեկան, այնպես որ նրա ուժը շատ չէր…
    Այդ ընթացքում ամբողջ գյուղն արդեն իմացել էր հսկա գազարի մասին: Կատակելով ու
    զրուցելով նրանք գնում էին դեպի բանջարանոց։
  • Սա, ախր, ամենևին էլ գազար չէ, ասաց ինչ-որ մեկը,- այստեղ կետ ձուկ է նստել։
  • Կետերը ծովում են լողում։
  • Ոչ բոլորը։ Ես մեկին տեսել եմ տոնավաճառում ..
  • Իսկ ես տեսել եմ գրքում…
    Մարդիկ հրահրում էին միմյանց:
  • Հապա մի դու փորձիր, Ջիրոլամո,- դու մեր մեջ ամենաուժեղն ես։
  • Ես գազար չեմ սիրում, նախնտրում եմ կարտոֆիլ:
  • Իսկ ես՝ կոլոլակ:
    Կատակներով ու զվարճախոսություններով մարդիկ քաշեցին-քաշքշեցին, բայց գազարը
    հողից հանել չկարողացան: Արդեն արևն էլ դեպի մայրամուտ էր թեքվում…
Մարտի 16

Գիտե՞ք, որ գարուն է արդեն.

Գիտե՞ք, որ գարուն է արդեն. Ես սիրում եմ գարունը. գարնանը ամեն ինչ սկսում է կանաչել, գեղեցկանալ, սկվում են տաք եղանակները։ Նաև գարնանը իմ մայրիկի ծնունդն է։ Գարնանը ես շատ եմ լինում դրսում, հեծանիվ եմ վարում, տարբեր վայրեր եմ այցելում։ Գարնանը օրերը սկսում են երկարել, իսկ գիշերները՝ կարճանալ։ Հետո գալիս է ամառը. ամռանը գնում ենք ծով հանգստանալու, և դա իմ ամենասիրելի ժամանակն է։ Եթե նույնիսկ դեռ ցուրտ է, միևնույնն է՝ մենք գիտենք, որ գարուն է եկել, և դա մեզ ուրախացնում է։

Փետրվարի 28

Մայր․վերլուծում

Պատմվածքը մայր ծիծեռնակի մասին է, որն ապրում էր հեղինակի տան սրահի օճորքում և ամեն գարնան բացվելուն պես, իր զվարթ ճիչով ուրախություն էր պարգևում բոլորին։ Մի գարուն էլ նա ձու է ածում և ձագեր ունենում։ Հեղինակը պատմում է, թե նա որքան հոգատար մայր էր իր ձագերի համար։ Նա ամեն օր ուրախ ճչալով թռչում էր և կերակուր բերում իր ձագուկների համար։ Եվ մի չարաբաստիկ օր, երբ ձագերից մեկը հայտնվում է կատվի բերանում, նա ծղրտալով ընկնում է կատվի ետևից, կտցահարելով նրան փորձում է ազատել ձագին կատվի բերանից, սակայն ապարդյուն։ Երբ մայրը հասկանում է, որ կատուն կերել է ձագին, լուռ նստում է ծառի ճյուղին և ապա ինքն իրեն գցում գետնին և մեռնում։ Այս պատմվածքից հասկանում ենք, որ մոր սիրտն ուրիշ է, լինի դա մարդ, կենդանի, թե թռչյուն, միևնույնն է այնպես հոգատար ինչպես մայրն է, ոչ ոք չէ։ Այնպես ինչպես մոր սիրտն է ցավում իր զավակի համար, ոչ ոքի սիրտը չի ցավում։ Աշխարհում չկա ավելի մեծ բան, քան մոր սիրտը։

Փետրվարի 13

Իմ թումանակական բառարան

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Ունկնդիրն – Որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող
մտաղոհ-մտքերի մեջ սուղված
շաչում – հարվածել, խփել
ժիր- աշղույժ


Դեկտեմբերի 20

Ամանորի և Սուրբ Ծննդյան ծեսը իմ դպրոցում»

Ես Նելլի Համբարձումյան եմ: Սավորում եմ 4.3 դասարանում <<Մխիթար սեբաստացի կրթահամալիր>> Հարավային դպրոցում: Մենք դպրոցում երգում ենք, պարում ենք, արտասանում ենք և այլն: Ես շատ եմ սիրում նախատոնական օրերը երբ մենք ծես ենք անում միասին դպրոցով: Մենք զարդարում ենք մեր դասարանը, տոնածառ ենք զարդարում, Ձմեռ Պապիկն է գալիս մեզ հյուր և մենք զվարճանում ենք:

Դեկտեմբերի 20

Առաջդրանքներ

Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։ Աշխատանքդ ստուգի՜ր ուղղագրական բառարանով:

Վառվռուն, ախորժակ, մրմռալ, բարբառ, խրխռալ, գանգուր, կենսաթրթիռ, թրթուր, կառկառել, երկնակառկառ, սառսուռ, ճանկրել, դռդռալ, արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կռծել, խոշոր, խոժոռ, թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փռփռալ, փրփրել, փորփրել, քրքրել։

Դեկտեմբերի 13

Առաջին ուսումնական ջրջանի ամփոփում․հաշվետություն

Մայրենի
Ինչը կփոխեի իմ դրոցու
Մայրենի առաջադրանքներ
Մեծերը Իսահակյանի մասին
Շարժվող գլխարկը
Մարենի
Մուկն ու մատիտը
իմ սեբաստացի ընկերը
Նուկիմ քաղաքի խելոքները
Հայրենքիս
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ
երկրի ներքին կառուցվածքը․ քարոլորտ
Ամառային արձակուրդներ
Իմ կարթացաց գիրքը
Ղ. Աղայան. Մեղուն ու մարդը
Ճամփորդություն
ԱՇՈՒՆ ՕՐ
երկրի ներքին կառուցվածքը․ քարոլորտ
Սահյան
Ընթերցարան
մայրենի
Ինչը կփոխեի իմ դրոցու
Մայրենի առաջադրանքներ
Մեծերը Իսահակյանի մասին
Շարժվող գլխարկը