Գործնական աշխատանք
Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ մայիս 10-հունիսի 10
Բոլոր առաջադրանքները սովորողն իր ցանկությամբ կարող է կատարել ինչպես դպրոցում, այնպես էլ տանը կամ էլ իրեն հարամար որևէ այլ վայրում։ Բոլոր առաջադրանքները տեղադրում է բլոգում՝ «Ելք» ստուգատես բաժնում։ Ավարտելուց հետո ուղարկում եք իմ էլ. հասցեին։
Առաջին փուլ:
Չափումներ, տեղից հեռացատկ։
Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է նախապես գծված հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական և վերջնական կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝ նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
Անհրաժեշտ պարագաներ
Չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր)
https://youtube.com/shorts/EtNUBvaPX7g?feature=share
Երկրորդ կանգառ։
Ուղղանկյունաիստ կամ խորանարդ, մակերես
Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից խորանարդ կամ ուղղանկյունաիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ, չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝ նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով
Կատարում է եզրակացություն։
Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։
Անհրաժեշտ պարագաներ
Թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։
Երրորդ կանգառ։
Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ
օրվա քանի՞ ժամն եմ արթուն, | 15ժամ |
օրվա քանի՞ ժամն եմ խաղում բակում | 3ժամ |
օրվա քանի՞ ժամն եմ սպորտով զբաղվում, | 1ժամ |
օրվա քանի՞ ժամն եմ աշխատում համակարգչով, | 2ժամ |
օրա քանի՞ ժամն եմ օգտագործում իմ հեռախոսը, | 3ժամ |
Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում սովորողն նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։
Անհրաժեշտ պարագաներ
Հեռախոս, համակարգիչ։
Չորրորդ կանգառ։
Բանավոր հաշվարկման եղանակներ։
Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։
Վերը նշված չորս աշխատանքները կատարելուց, բլոգում հրապարակելուց հետո սովորողը համարվում է իր բաժին ստուգատեսի գործնական մասը ավարտած:
Թողնել պատասխան