Մարտի 4

Ձոն Հոկտեմբերիկի

Արև՛ ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ փամփլիկ թաթիկներում,
Քո Խատուտիկ աչիկներում: —
Քո խատուտիկ աչիկներով
Պիտի նայե՛ս մի օր հեռուն,
Դրո՛շ պիտի պահես մի օր
Քո ամրացած ձեռիկներում, —
Ու չմարող իմ երգերով
Պիտի գնաս դեպի գրոհ:

Հունվարի 31

125. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում և տառի արտասանությունը Ա և Բխմբի բառերում: Փորձի՛ր բացատրել այդ տարբերության պատճառը:

Ա. Արևոտ, անձրևային, թև, տերևաթափ, հևասպառ, բարևել, մինչև:

Բ. Նաև, և, թեև:

Ա շարքում կարդացվում է էվ իսկ Բ շարքում կարդացվում է յեվ:

126. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուրշարքի բառերը, և ո ՞ր բառը դրան չիհամապատասխանում: 
Ա. Վայրէջք, երբևէ, մանրէ, մանրէաբան, լայնէկրան, բազմերանգ: 


Բ. Գետեզր, վերելք, ամենաերջանիկ, ուղեր

թ, քսաներեք, ապերջանիկ, տասներկու:

Ամենաերջանիկ բառը չի համապատասխանում։

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուրշարքի բառերըԲարձրաձայն կարդա´ և գտի՛րթեո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:


Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

128. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´րՈւղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդբառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

Գրի՛ր բառամիջում է ունեցող յոթ բառ։ Այդ բառերով կազմի՛ր նախադասություններ։

մանրէաբան – Իմ ընկերոջ հայրիկը մանրէաբան է։

վայրէջք – Ինքնաթիռը վայրէջք կատարեց օդանավակայանում։

ելևէջ – Հարևանների մոտից լսվում էին երգի ելևէջները։

հնէաբան – Ես ուզում եմ դառնալ հնէաբան։

մանրէազրկում – Մենք մանրէազրկեցինք ձեռքերը։

լայնէկրան – Մենք գնեցինք լայնէկրան հեռուստացույց։

բազմաէջ – Ես կարդում եմ բազմաէջ գիրք։

130. Գրի՛ր բառամիջում օ ունեցող յոթ բառ։ Այդ բառերով կազմիր նախադասություններ։

անօգուտ – Ես և իմ ընկերուհին մի անգամ անօգուտ փորձ արեցինք։

բացօթյա – Ես և քույրիկս գնացի բացօթյա սրճարան։

անօրեն – Հանցագործը անօրինական գոծ է անում։

նախօրոք – Նախօրոք պետք է զգուշ լինել։

տնօրեն – Մեր տնօրեննը ամենա լավ տնորենն է։

Կեսօր – Ես այսօր իմ մաըրիկի հետ կեսօրից հետո գնալու եմ զբոսնելու

ականջօղ – Մորաքուրս ինձ ականջօղ գնեց։

Հոկտեմբերի 30

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ալմաստ-ադամանդ

սեգ-հպարտ

պերճ-շքեղ

զօր-օր, ցերեկ

գիլ-գլորելու՝ շպրտելու քար

աբրեշումե-մետաքսե

ճախրող-թռչել

ծվեն-կտոր

  1. Առանձնացրո՛ւ և կարդա՛ այն բառերը, որոնց հոմանիշներն ու հականիշները կարող ես թվարկել:

    փայլուն-անփայլ,
    պայծառԹռչել-ճախրելգիշեր-խավար,
    մթություն,
    ցերեկԹափառական-թափառաշրջիկ,
    նստակյաց
  2. Արտահայտիչ կարդա՛ բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով կետադրությանը:
  3. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Բացատրի՛ր:

    Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան- Արագածը համեմատում է փայլուն և թանկագին վահանի հետԿայծակեղեն թրերի- թրերի կայծակնային լույսի նմանԳագաթներդ՝ բյուրեղ վրան- գագաթներին միշտ ձյուն կա, որը նմանվում է սառցե վրանիԹափառական ամպերի-ամպերը քանի որ անընդհատ շարժվում են, նման են թափառելունՍեգ ժայռերդ՝ արծվի բույն-հպարտ և վեհ ժայռերի վրա արծիվների բներ կանԼճակներդ՝ լույս-փերուզ-լճակները լուսավոր են և փիրուզագույնԱռուներդ՝ մեջքիդ փայլուն- առուները կարծես մեջքի փայլուն և ոսկյա գոտիներ լինենՊերճ գոտիներ ոսկեհյուս։Աղբյուրներդ գիշեր ու զօր-աղբյորները քչքչում են անընդհատ, ինչը նման է միասին զրուցելունԽոսքի բռնված իրար հետ,Վտակներդ գիլ ու գլոր-անդադար հոսող վտակները նման են մետաքսե զգեստի փեշինԱբրեշումե փեշերեդ։Թիթեռներդ՝ հուր-հրեղեն-կրակի նման թիթեռներին նմանեցնում է թռչող ծաղիկներիԹռչող-ճախրող ծաղիկներԶառ ու զարմանք երազներեն -նաև նմանեցնում է երազներից պոկված ամպի ծվեններիՊոկված ծվեն-ծվիկներ։Ծիրանավառ դու թագուհի-Արագածին նմանեցնում է ծիրանազգեստ թագուհուԲուրումների դու աղբյուր- հոտավետ աղբյուրի հետ է համեմատում
  4. Շեշտադրելով բանաստեղծության նկարագրությունները՝  պատմի՛ր Արագածի մասին:

    Այս բանաստեղծության մեջ Արագածը միշտ շողում է, գագաթն միշտ ձյուն կա, հոսող առվակները միշտ քչքչում են, թիթեռները միշտ թռչում են բազմերանգ ծաղիկների վրա։ Արագածը նման է ծիրանագույն թագուհու մայրամուտի ժամանակ։
  5. Ի՞նչ գիտես Արագածի մասին. համեմատի՛ր տպավորություններդ բանաստեղծության
    նկարագրության հետ:

    Հայոց հին վիպաշխարհում մի զրույց կա Արագածի մասին․Մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:
  6. Նկարի՛ր բանաստեղծության ամենատպավորիչ հատվածը:
  7. Ֆոտոնկարների միջոցով ներկայացրո՛ւ Արագածը օրվա տարբեր պահերին: Եթե կարող ես, ինքդ ֆոտոնկարի՛ր:

Սեպտեմբերի 4

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1.Տառերի անունները կարդա´:

Ա ա -այբ​Ժ ժ- ժե​ճճ — ճե        Ռ ռ — ռա

Բ բ-​բեն​Ի ի — ինի​Մ մ- մեն​Ս ս — սե

Գ գ-​գիմ​Լ լ- լյուն​Յյ-հի​          Վ վ — վեվ

Դ դ-​դա​Խ խ – խե​Ն ն – նու​Տ տ — տյուն

Ե ե -​Եչ​Ծ ծ – ծա​Շշ- շա​Ր ր — րե

Զզ-​զա​Կ կ – կեն​Ո ո — ո (վո)  Ց ց — ցո

էէ-​Է​Հ հ – հո​Չչ- չա  ​ՈՒ ու – ու

Ը ը-​ըթ​Ձ ձ — ձա​Պ պ – պե​Փ փ — փյուր

Թ թ​- թո​Ղ ղ — ղատ​Ջջ-ջե          ֊Քք-քե

                                                          Եվ և — և

                                                          О о — о    

                                                         Ֆֆ-ֆե

2.Ինչո՞ւ են հայերեն տառերը միասին «այբուբեն» կոչվում: Ի՞նչ է նշանակում «Այբբենարան»:
Այբուբենը հայերեն տառերի ամբողջությունն է՝ որոշակի դասավորությամբ։ «Այբբենարան» անունը ստացել է հայերեն այբուբենի առաջին տառերից (այբ և բեն)։

3.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:

Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:

Ա, բ, գ, ե, է, ը, թ, ժ, ի, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, ո, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ։

Դուրս մնացին դ, զ, լ, խ, շ, չ, ու, ք, և, օ, ֆ տառերը։

4.Զննի՛ր ուղղագրական բառարանը և պարզի՛ր, թեբառերն ինչպե՛ս (ինչ կարգով) են դասավորված:
Ուղղագրական բառերը դասավորված են այբբենական կարգով

5.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ։

Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ։

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:

6.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Մթերք, մղկտալ, մողես, մխիթարել, մատյան, միլիոն, մրջյուն, մեղավոր:
Մատյան, մեղավոր, մթերք, միլիոն, մխիթարել, մղկտալ,  մողես, մրջյուն:

7.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց:
Ականջօղ, այժմյան, արդուկ, բերրի, գաղտնի, գզվռտոց,  դաստիարակ, ելևէջ, երախտիք, երբեք, երբևէ, զարթնել, զվարթ, թղթակից, հեքիաթասաց, մրրիկ, որևէ, որևիցե, տարրական, օրրան:

8.Այբբենական կարգով դասավորի՛ր՝

ա) սենյակիդ իրերի անունները,

Աթոռ, բարձ, զգեստներ,  հայելի, մահճակալ, ներքնակ, պահարան, պատուհան, սավան, սանր, տիկնիկ և այլն:

բ) սիրածդ գրքերի անունները,

Հովհաննես, Թումանյան, Ղազարոս,Ա ղայան,   Վախթանգ Անանյան:

գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ:

Լիքը  զգստներ, սիրուն կոշիկներ:

9.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:

Օրինակ՝

որդ – արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

երդ, -երգ

որբ,- ողբ

որթ,-երթ

որձ,-որա

որմ,-որի

որջ,-արջ

որս-ոստ

Հորդ,-հարդ

հարդ,-բարդ

ուղտ, -ուխտ

աղտ,-աղբ

գիրք:-դիրք

10.Խմբերից ընտրի՛ր իմաստով մոտ մեկական բառ և զույգեր կազմիր:

Ա. Հնչել, հնչյուն, բարեհունչ, հնչեղ:

Բ. Գեղեցկաձայն, ձայնել, ձայնեղ, ձայն:

Հնչել- ձայն, հնչյուն- ձայնել, բարեհունչ- գեղեցկաձայն,  հնչեղ, ձայնեղ

11.Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր:

Հնչել, հնչյուն, գրել, գիր:

Ես մտա տուն, և սկսեց հնչել երաժշտություն:

Ես գրեցի հնչյուն:

Ես գրում եմ դասերս:

Ես այս գիրը հասկացա:

12.Նախադասության մեջ ընդգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:

Տառեր, հնչյուններ, գրերը, ձայն:

      Հանկարծ ինչ-որ երգի ձայներ լսվեցին:

     Ամեն ինչ լուռ էր, ոչ մի հնչյուն չէր լսվում:

     Հայերեն տառերը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել:

     Անծանոթ գրեր են, չեմ կարողանում կարդալ:

13.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:

Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե:

14.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:

Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո:

15.Տրված բառերում  ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում:
  Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ,եղնիկ:

  Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք:

16. Տրված բառերում և տառն ինչպե՞ս է կարդացվում:

Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև:

Բ. Նաև, թեև, և:

17. Տառերը կարդա´ այնպեսինչպես հնչում են(տառերի անունները մի´ կարդա), հետոպատասխանի´ր հարցերին:

Հայերենն ունի երեսունինը տառ, երեսունվեց հնչյուն.

ա) ո՞ր տառերն են նույն հնչյունն արտահայտում, 

բ) ո՞ր տառերն են մեկից ավելի հնչյունարտահայտում:

18.Տրված մտքերից որո՞նք ես ճիշտ համարում(պատասխանելուց առաջ մեկ անգամ ևս կարդանախորդ առաջադրանքները):

ա) Հնչյունը և տառը նույն բաներն են, դրանք իրարիցչեն տարբերվում:

բ) Հնչյունը և տաոը տարբեր բաներ են. հնչյունըլսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում ուկարդացվում է:

գ) Տառը հնչյունի նշանն է: 

19.Հայերենի երեսունվեց հնչյունների նշանները(տառերըգրի՛րՈ՞ր տառերը դուրս մնացին:

20.Հատհատ արտասանի՛ր տրված հնչյունները(շշուկով կամ բարձրաձայն): Փորձի՛ր պարզել, թեաոաջին և երկրորդ խմբերի հնչյուններն ինչո՞վ ենտարբերվում:

1. Բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:

2. Ա, է, ը, ի, օ, ու:

21.Հնչյունների խմբերն անվանի´ր (դրանց անուններդի՛րև տրված նախադասությունները լրացրո´ւ:

1. Բ, գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. սրանք … հնչյուններ են:

2. Ա, է, ը, ի, օ,ու. սրանք … հնչյուններ են:

22.20-րդ ե 21-րդ առաջադրանքներում տրված  միխմբի հնչյունները կոչվում են ձայնավորմյուս խմբիհնչյունները՝ բաղաձայնԱյդ անունները տեղադրի´րտրված նախադասությունների մեջ:

1. Բ, գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. սրանք … հնչյուններ են:

2. Ա, է, ը, ի, օ,ու. սրանք … հնչյուններ են:

23. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր(փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):

Օրինակ՝ 

ասեղ (4) — ա, ս, ե, ղ:

Արմատ (5), երերալ (7), երազ (5), որոտ (5), տերև (5), որոշում (7), երևելի (8):

24.Հաշվի´րթե տրված բառերի մեջ քանի՞ տառքանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

եղևնի — 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ, ոլոռ, ողնաշար, հրշեջ, գրքույկ, բարև, կարևոր, բաճկոն, ոտք, երամ:

Հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառըգրվում  է: Տառը հնչյունի նշանն է:

Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանքարտահայտվում են երեսունինը տառերով:

Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են(ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ): 

Է և ե տառերը  է հնչյունի նշաններն են:

Օ և ո տառերը օ հնչյունի նշաներն են:

Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյունարտահայտել (ե-յէ, ո-վօ): 

Մեկից ավելի հնչյուն է արտահայտում նաև ևտառը (կա՛մ էվ, կա՛մ  յէվ):