Տրված բառերը ըստ խոսքի իմաստի երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի անվանումները գրիր:
Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիո, առվակ պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:
գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:
Գոյականներ (ինչ՞, ով՞)
ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ինքնաթիո, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ
Ածականներ (ինչպիսի՞)
ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա
Բայեր (ինչ անել՞)
վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել
Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) ածանցների օգնությամբ ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառե՛ր (գոյականներ) դարձրու:
Օրինակ՝ սպասել- սպասավոր. սպասյակ. սպասուհի. սպասում:
Գործել, վազել, հարցնել, իշխել, բժշկել, բացել, ուսուցանել, ճեղքել, պահել, հյուսել, բանել, գրել, հիանալ, զգալ:
գործել — գործիչ, գործադրում, գործարկում
վազել — վազորդ, վազք
հարցնել — հարցնող, հարցում
իշխել — իշխող, իշխան, իշխանություն
բժշկել — բժիշկ, բժշկություն, բուժում
բացել — բացող, բացում, բացահայտում
ուսուցանել — ուսուցիչ, ուսուցում
ճեղքել — ճեղքող, ճեղքվածք
պահել — պահակ, պահում, պահպանություն
հյուսել — հյուսող, հյուսվածք
բանել — բանող, բանեցում
գրել — գրող, գրություն, գրությունք
հիանալ — հիացմունք
զգալ — զգացում
Փակագծերում տրված բայերր գրի´ր պահանջված ձևով:
Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու։ Կտուցը ջրին որ չհասավ, փորձեց կճուճը թեքել։ Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ։ Նա մի քիչ մտածեց ու մանր քարեր լցրեց կճուճի մեջ։ Ջուրը բարձրացավ, հասավ կճուճի բերանին։ Ու ագռավը հագեցրեց ծարավը։
193. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:
Օրինակ`
Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:
Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա, թունելից դուրս եկող գնացք, պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:
Բ. Ընկած գրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնացացած օդ:
Սլացող մեքենա — մեքենա, որը սլանում է։
Արևի շուրջը պտտվող մեքենա — մեքենա, որը պտտվում է արևի շուրջը։
Թունելից դուրս եկող գնացք — գնացք, որը դուրս է գալիս թունելից։
Պատրաստակամորեն հորը մտնող երեխա — երեխա, որը պատրաստակամորեն մտնում է հորը։
Փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ — մարդիկ, որոնք աշխատում են փոշու ու մրի մեջ։
Բ.
Ընկած գրիչ — գրիչ, որը ընկել է։
Մոռացված երգ — երգ, որը մոռացվել է։
Թիթեռի հետևից ընկած երեխա — երեխա, որը ընկել է թիթեռի հետևից։
Արձակված ու կախված վարագույր — վարագույր, որը արձակվել ու կախվել է։
Լուծված խնդիր — խնդիր, որը լուծվել է։
Գիշերվա անձրևից խոնացացած օդ — օդ, որը խոնացվել է գիշերվա անձրևից։
194. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել):
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:
Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:
Կարտոֆիլի արտում ապրել բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու:
Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրել հեռու մի դաշտում:
195. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Այստեղ ապրում եմ ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել ես այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր: