Նար Դոս: Մարդու աչքը

Մի անգամ, այդ ոչ շատ հին և ոչ շատ նոր ժամանակներումս էր, մի չքավոր մարդ մի ինչ֊որ բան գտավ։ Գտած իրը կակուղ էր, կլոր և փոքրիկ ընկույզի չափ։ Գտնողը զարմացավ. նա չէր իմանում, թե այդ ինչ է. այդպիսի բան յուր ողջ կյանքում ոչ ոքի ձեռքին չէր տեսել։ Նա տարավ տուն, կնոջը ցույց տվավ. կինն էլ զարմացավ. նա էլ յուր ողջ կյանքում այդպիսի բան առաջին անգամն էր տեսնում։ Այնուհետև նա ցույց տվավ հարևան֊ծանոթներին, բարեկամ-ազգականներին, օտար-անծանոթներին, մի խոսքով, ամեն մի պատահողին՝ լիներ նա կին թե մարդ, ծեր թե մանուկ, խելոք թե հիմար, գիտուն թե տգետ, բայց ո՛չ ոք և ո՛չ ոք չկարողացավ իմանալ, թե ինչ է իսկապես նրա գտած իրը։ Մեկն ասում էր՝ քար է։

— Բաս ինչո՞ւ կակուղ է,— հակառակում էր մյուսը։

— Սա պտուղ է։

— Այդպիսի պտուղներ ո՞ր ծառի վրա են դուրս գալիս,— հակառակում էր մի ուրիշը։

— Սա ադամանդ է, տեսնում եք՝ փայլում է։

— Բաս ինչո՞ւ կակուղ է,— հակառակում էր առաջինը։

Եվ այսպես ամեն մեկն յուր կարծիքն էր հայտնում, իսկ մյուսները` հերքում. գտած իրը ոչ հասարակ քար էր, ոչ ադամանդ և ոչ… աստված գիտե, թե ինչ էր:

Շուտով ողջ քաղաքում լուր տարածվեցավ, թե այսինչ չքավոր մարդը մի ինչ֊որ չտեսնված բան է գտել, և ոչ ոք չի կարողանում իմանալ, թե ինչ է այն իսկապես։ Այդ լուրը լսելուն պես՝ հետաքրքրվողների ահագին խմբեր սկսան վազել դեպի այդ մարդու տունը՝ տեսնելու նրա գտած չտեսնված իրը։ Ամենքը զարմանում էին, գլուխ էին կոտրում, բայց ոչ ոք չէր կարողանում իմանալ, թե ինչ է այն։

Վերջապես այդ լուրը թագավորին էլ հասավ։ Նա շատ զարմացավ, երբ լսեց, որ գտնվածը մի չտեսնված, հազվագյուտ բան է, որի ինչ լինելը ոչ ոք չի կարողանում իմանալ։​Նրա հետաքրքրությունը սաստիկ շարժվեցավ, ուստի հրամայեց, որ գտնողին կանչեն յուր մոտ և հրամայեց, որ նա գտած իրն Էլ հետը բերե։ Իսկույն վազեցին չքավոր մարդու հետևից և նրան թագավորի մոտ բերին։

— Ես լսեցի, որ դու մի ինչ-որ չտեսնված բան ես գտել, որի ինչ լինելը ոչ ոք չի կարողանում իմանալ,— ասաց նրան թագավորը։— Ցույց տուր այն տեսնեմ։

Չքավոր մարդն իսկույն հանեց գրպանից գտած իրը և տվավ թագավորին։ Թագավորն սկսեց նայել, շուռ ու մուռ տալ ձեռքին, զարմացավ, ապշեց, մտածեց, գլուխ կոտրեց, ոչինչ չհասկացավ։

«Ի՞նչ պիտի լինի այս,— մրթմրթում էր նա ինքն իրեն և ուսերը վեր քաշում։— Եթե ասեմ քար է՝ քար չէ. եթե ասեմ պտուղ է՝ պտուղ էլ չէ. եթե ասեմ… ի՞նչ ասեմ»։ Նա մնաց տարակուսած։ «Բայց ինչ որ է, հազվագյուտ և չտեսնված բան է իսկապես,— մտածեց նա նորից։— Ուրեմն ինձ համար մեծ պարծանք կլինի, եթե ես ունենամ այս իմ թանգարանում»։

— Այս կծախե՞ս ինձ,— հարցրեց նա չքավոր մարդուն։

— Ինչո՞ւ չեմ ծախիլ, թագավորն ապրած կենա,— պատասխանեց վերջինս։

— Ո՞նց կտաս։

— Ոնց որ քո մեծ կամքը կլինի, թագավորն ապրած կենա։

— Ոչ, ծախողը դու ես,— ասաց թագավորը։— Դու չքավոր ես, տեսնում եմ, ասա, ինչ որ ուզես, կտամ։

Չքավոր մարդը մտատանջվեց։ Ի՞նչ գին դներ գտած իրին, քանի որ չգիտեր, թե ինչ է այն և ինչ արժե։ Վերջապես, մի րոպե մտածելուց հետո, ասաց.

— Թագավորն ապրած կենա, քանի որ ոչ ես գիտեմ, թե ինչ է իմ այդ գտած իրը, ոչ ուրիշն և ոչ քո հրամանքը, ուստի ես մի այնպիսի գին կդնեմ նրան, որ ոչ քո հրամանքիդ կողմը կլինի և ոչ իմ։

— Ասա, ասա տեսնեմ,— ասաց թագավորը։

— Դրա քաշովն ինձ ոսկի տուր։ ​Թագավորը զարմացավ։

— Սրա քաշի ոսկին ի՞նչ պիտի լինի,— ասաց նա ծիծաղելով։— Շատ ուզիր, շատ։

— Ոչ, թագավորն ապրած կենա, ավելի չեմ ուզիլ, դրա քաշով ոսկին էլ բավական է։

— Շատ լավ,— ասաց թագավորը։— Եկ գնանք գանձարան, կշռել տամ, և ստացիր ոսկին։

Նա առաջ ընկավ, չքավոր մարդը հետևեց նրան։ Նրանք մտան գանձարանը, որն ամենահարուստն էր ամբողջ աշխարհի երեսին։ Թագավորը գտած իրը տվավ գանձապետին, հրամայեց, որ կշռե և նրա քաշով ոսկի տա չքավոր մարդուն։ Գանձապետն իսկույն վերցրեց ամենափոքրիկ կշեռքը, մի թաթում դրեց գտնված իրը, իսկ մյուսում — նրա չափ մի ոսկի, կարծելով, որ այդ բավական կլինի նրան կշռելու, բայց կշեռքի թաթը չշարժվեցավ։ Գանձապետը մի ուրիշ ոսկի էլ դրեց — կշեռքի թաթը դարձյալ անշարժ մնաց։ Երրորդ ոսկին դրեց, չորրորդը, հինգերորդը, վեցերորդը, տասներորդը, քսաներորդը… կշեռքի թաթը լցվեց, բայց դարձյալ և դարձյալ անշարժ մնաց։ Այն թաթը, որի վրա դրված էր գտնված իրը, ցած էր կանգնած այն թաթից, որի վրա մեկը մյուսի հետևից դրվում էին ոսկիները։ Թագավորը, գանձապետն ու չքավոր մարդը շատ զարմացան։ Թագավորը հրամայեց, որ գտնված իրը մեծ կշեռքով կշռվի, որպեսզի թաթում ոսկիների համար տեղ լինի։ Գանձապետը կշեռքը փոխեց, ավելի մեծը վերցրեց և նորից սկսեց կշռել։ Բայց որքան եղավ նրանց զարմանքը, երբ այդ կշեռքի թաթն էլ լցվեց ոսկիներով, և դարձյալ գտնված իրը ծանր մնաց։ Թագավորը հրամայեց բոլորովին մեծ կշեռքով կշռել։ Գանձապետն այդպես էլ արեց, նա վերցրեց բոլորովին մեծ կշեռքը, մի թաթում դրեց գտնված իրը, իսկ մյուսում այս անգամ սկսեց տոպրակներով դնել ոսկիները և հետզհետե ավելացնել, մինչև որ վերջապես այնքան հարուստ գանձարանի ոսկին հատավ և գտնված իրը դարձյալ ծանր մնաց. նրա թաթը մինչև անգամ մի մազաչափ չբարձրացավ։ Թագավորը և գանձապետը մնացին բերանները բաց։

«Այս հրա՞շք է, թե մենք ենք երազում»,— մտածում էին նրանք։ Ձեռքով վերցնում են գտնված իրը,— թեթև է, շատ ​թեթև, այնինչ բանից դուրս է գալիս, որ մինչև անգամ ողջ գանձարանի ոսկին չէր կարողանում նրան կշռել։

Թագավորն սաստիկ բարկացած դարձավ չքավոր մարդուն, որ երկյուղից ու զարմանքից սաստիկ դողում էր, և ասաց.

— Դու անպիտա՛ն և ավազա՛կ… Դու ուզում ես ինձ խաբե՞լ, դու ուզում ես ինձ աղքատացնե՞լ, դու կախարդ ես, հա՞… իսկույն ևեթ գլուխդ թռցնել կտամ, եթե չես ասիլ, թե այս ի՛նչ բան է. և ով ես դու։

Չքավոր մարդը լաց լինելով ընկավ թագավորի ոտները:

— Թագավորն ապրած կենա,— ասաց նա՝ լիզելով նրա ոտները,— ես մի խեղճ, աղքատ մարդ եմ… ես ի՞նչ գիտեմ, թե այդ ինչ բան է… ես միայն գտել եմ… բաշխի՛ր ինձ…

— Եթե դու չգիտեիր, թե այս ինչ բան է և սրա զորությունն ինչ, բաս ինչո՞ւ ասացիր, որ սրա քաշով քեզ ոսկի տամ։

— Աստվա՛ծ է վկա, չգիտեի…: Ես ի՛նչ գիտեի… ես ոնց սուտ կխոսեի քո առաջ… ես միայն այնպես… ես միայն այնպես… բերանումս եկավ, ասացի… Քո որդկերանց արևսադաղին, թագավոր, բաշխիր ինձ, ես էլ որդիք ունիմ, բա ո՞վ պահի նրանց…

Թագավորի սիրտը լցվեց, խղճաց նրա վրա և հրամայեց, որ վեր կենա։

— Բայց ես պե՛տք է իմանամ, թե այս ինչ բան է, անպատճա՛ռ պետք է իմանամ։

Եվ իսկույն ևեթ հրամայեց, որ յուր տերության մեջ ինչ գիտնականներ կան, բոլորը շուտով հավաքվեն յուր պալատում։ Թագավորի հրամանն էր, անշուշտ պիտի կատարվեր։ Երբ բոլոր գիտնականներն արդեն հավաքվեցին պալատում, թագավորը դուրս բերեց նրանց մոտ գտնված իրը, պատմեց, թե ինչպես յուր ողջ գանձարանի ոսկին չկարողացավ նրան կշռել ու հրամայեց, որ իսկույն ևեթ ասեն, թե այդ ինչ է, ապա թե բոլորի գլուխներն էլ կտրել կտա։ Գիտնականներն ահ ու դողով սկսեցին հերթով նայել, զննել, քննել գտնված իրը։ Ժամանակ խնդրեցին թագավորից։ Թագավորը երկու ժամ ժամանակ տվավ։ Նրանք շատ չարչարվեցին, շատ գլուխ կոտրեցին, շատ գրքեր թերթեցին, բայց ոչ ոք և ​ոչ ոք չկարողացավ իմանալ, թե ինչ է իսկապես գտնված իրը։ Խեղճերը հույսները կտրեցին, ձեռքերը խաչեցին, քթերը վայր թողին և պատրաստվեցին վերջին մնաս բարևն ասելու իրենց ծանր գլուխներին։

— Հը՛, ի՞նչ է, չգտա՞ք,— երկու ժամից հետո հարցրեց թագավորը։

— Ոչ, թագավորն ապրած կենա,— կամաց պատասխանեցին բոլոր գիտնականները։

— Ուրեմն տարեք սրանց և բոլորի գլուխներն էլ կտրեցեք,— բարկացած հրամայեց թագավորը դահիճներին։— Սրանց գիտությունը մի կոպեկ չարժե…

Դահիճներն իսկույն դուրս տարան նրանց և բոլորին էլ մի առ մի գլխատեցին։ Բայց թագավորն անպատճառ ուզում էր իմանալ, թե ինչ էր իսկապես գտնված իրը, որը բացի նրանից, որ ողջ գանձարանի ոսկով չէր կշռում, բայց և այնքան զոհեր էլ տարավ։ Հետաքրքրությունից ու անհամբերությունից քիչ էր մնում, որ ճաքի։ Նա հարցրեց, թե մնացե՞լ է արդյոք յուր պետության մեջ մի ուրիշ գիտնական մարդ։ Պատասխաննցին — ոչ։

— Գնացե՛ք, դարձյալ փնտրեցե՛ք և անպատճառ գտեք։ Չկա․— ստեղծեցե՛ք։ Ես կամենում եմ, ես հրամայում եմ։ Գնացե՛ք։

Գնացին, շատ ման եկան, շատ կոշիկ մաշեցին, շատ փնտրեցին, շատ ծակ ու ծուկ մտան և վերջապես գտան մի զառամյալ, սպիտակահեր, փորձված, թեև ոչ կարդացած, գիտնական, բայց խելոք մարդ։ Ուրախացան և նրան թագավորի մոտ բերին։ Թագավորը տվավ նրան գտնված իրը, ասաց, որ յուր տերության մեջ գտնված բոլոր գիտնականներից ոչ ոք չկարողացավ իմանալ դրա ինչ լինելը և որ յուր գանձարանի բոլոր ոսկին չկարողացավ դրան կշռել։ Վերջը հրամայեց, որ անպատճառ իմանա, թե ինչ է այդ իսկապես, ապա թե ոչ նրա սպիտակ գլուխն էլ մյուսների նման թռցնել կտա։ Ծերունին մի անգամ միայն նայեց գտնված իրին և ասաց.

— Թագավորն ապրած կենա, դու ասում ես, թե քո գանձարանի բոլոր ոսկին չկարողացավ սրան կշռել։ ​— Այո,— պատասխանեց թագավորը։

— Հրամայիր, որ կշեռքը այստեղ բերեն։

Թագավորը հրամայեց, մեծ կշեռքը ներս բերին։

— Ի՞նչ հարկավոր է այդպիսի մեծ կշեռք,— ասաց ծերունի֊խելոքը։— Ամենափոքրիկ, մսխալների կշեռքը բերեք։

— Բայց այդ մեծ կշեռքով էլ չկարողացանք կշռել, դու մսխալների կշեռքով ինչպե՞ս պիտի կշռես,— զարմացած ասաց նրան թագավորը։

— Ես կկշռեմ, բայց ո՛չ ոսկով,— պատասխանեց ծերունի֊խելոքը։— Ոսկով սրան երբեք չի կարելի կշռել։

— Բա՞ս։

— Հողով։ Հրամայիր, որ հող էլ բերեն, մի բուռ հող։

Թագավորը բոլորովին զարմացավ և հրամայեց, որ մսխալների կշեռքն էլ բերեն, մի բուռ հող էլ։ Իսկույն բերին։ Ծերունի֊խելոքը վերցրեց ձեռքում կշեռքը, մի թաթում դրեց գտնված իրը, իսկ մյուսի վրա մի բուռ հողից սկսեց քիչ-քիչ թափել։ Կշեռքի թաթերը շարժվեցան և հավասար կանգնեցին։ Ծերունի֊խելոքը մնացած հողը դեն ածեց և կշեռքը ձեռքին բռնած՝ սկսեց սուր-սուր նայել ուղղակի թագավորի աչքերի մեջ։ Թագավորը՝ քարացած և բերանը բաց՝ մնաց կշեռքի թաթին նայելիս։

— Այդ ի՞նչ է, ով խելոք մարդ,— հանկարծ կանչեց նա։

— Այս մարդու աչք է, թագավոր,— պատասխանեց ծերունի֊խելոքը։— Դուք ինչպես էիք ուզում կշռել սրան ոսկով, քանի որ բացի հողից սրան ոչինչ չի կշտացնիլ։

 1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր։.  
 Չքավոր-աղքատ, յուր-իր, կակաուղ-փափուկ։
 2.Ինչու՞ այդ իրը ծանր էր կշռում։    
ծանր էր որովհետև մարդու աչք էր մեջը փոխաբերական իմաստով այսինքն իր աչքը ծակ է ու այն ավելի կարևոր բան է քան ոսկին դրա համար էլ ծանր էր։
3. Գրիր ասացվածքներ ագահության մասին։.  

Ագահի գոտին երբեք չի կոճկվում,
Ագահը շատ ուզեց, ամենը կորցրեց,
Ագահը ոսկի ունի, հաց չունի,
Ագահին քիչ տվիր՝ շատ կուզի, շատ տվիր՝ աչք կդնի պարանոցիդ։
Ագահը ոչ իրան հասավ, ոչ հարևանին թողեց։                             
4. Ո՞րն է հեքիաթի ասելիքը։ 
Հեքիաթի ասելիքը այն է որ չպետք է լինել ագահ, գոռոզ, այլ պետք է լինել հնարամիտ, համբերատար, կամեցող։

Կաթնաթթվային բակտերիաների ուսումնասիրություն

Նախագծի իրականացմա վայրը`  Միջին դպրոց և ընտանեկան դպրոց

Նախագծի համակարգող՝ Գայանե Խաչատրյան

Մասնակիցներ՝  տարատարիք սովորողների, դասավանդողներ և այլ ցանկացողներ

Տևողությունը ՝   Սեպտեմբեր

Նպատակը ՝

  • կենսաբանության դասաժամին ուսումնասիրել կաթնաթթվային բակտերիաները
  • կաթնաթթվային բակտերիաների դերը կաթնամթերքի արտադրության մեջ
  • հասկանալ, թե ինչպես է պատրաստվում առօրյայում օգտագործվող կաթնամթերքը
  • սովորել տարբերակել լավ ու որակյալ կաթնամթերքը վատից:

Ընթացքը ՝

  • ուսումնասիրել կաթնաթթվային բակտերիաները
  • ուսումնասիրել կաթից կաթնամթերք ստանալու հմտությունները
  • սովորեցնել, թե ինչպես է կաթից ստացվում կաթնային մթերքներ
  • ինքնուրույն պատրաստել կաթնամթերք, և
  • ընտանեկան դպրոցում իրականացնել կաթնամթերքի արտադրություն
  • վերականգնել հին ավանդույթները
  • Կաթից ստանալ պանիրի տեսակներ
  • Կաթից ստանալ մածուն
  • Ստանալ ռեժան

Կարևոր մասին՝

  • կարողանալ աշխատել խոհանոցային տեխնիկայի հետ
  • Պահպանել հիգիենայի կանոնները
  • խստորեն պահպանել անվտանգության և հակահամաճարակային կանոները:


Նախագծի ողջ ընթացքը լուսաբանել բլոգներում, ենթակայքում և գլխավոր կայքում:

7-րդ դասարանի սովորողները կենսաբանության դասաժամին ուսումնասիրեցին բակտերիաները։ Օգտակար բակտերիաների մասին սովորելուց հետ, որոշեցինք գործականում կիրառել և տեսնել ինչպես են բազմանում կաթնաթթվային բակտերիաներ։

Առաջադրանքներ

1.Ա խմբում եղած դարձվածքների բացատրությունները գտիր  Բ խմբից:
Ա․Երկինք բարձրացնել-երկրպագել, սիրտը փափկել-մեղմանալ, դատաստան տեսնե-պատժելլ, արյունը գլխին խփել-բորբոքվել, հալից ընկնել-ուժասպառվել, ձեռքը պակաս-աղքատ, սիրտը թունդ լինել- հուզվել,  սիրտ տալ-հուսադրել, աչքի սուրմա թռցնող-գող, գիրկը դառնալ-վերադառնալ։ 
Բ․ Հուզվել, պատժել, երկրպագել, աղքատ, հուսադրել, գող, վերադառնալ, բորբոքվել, ուժասպառվել, մեղմանալ։ 

2. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց առաջին բաղադրիչները լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ`
զովաշունչ- շնչասպառ:
Հարկաբաժին, խմբագիր, բուսաբան, քարասիրտ:
բաժնետեր, գրատախտակ, բանավոր, սրտաբան։

3. Բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջին բաղադրիչները լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ուշադրությո՛ւն դարձրու հնչյունափոխությանը:
Օրինակ`
Սրտաբան-քարսիրտ:
Սիրառատ, ձկնորս, մտամոլոր, կրթասեր, գնդասեղ:
Ծնողասեր, շնաձուկ, մանկամիտ, անկիրթ, երկրագունդ։

4. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն-դժգույն, անբախտ-դժբախտ, անգետ-տգետ, անշնորհք-ապաշնորհ, անարդյունք-ապարդյուն, անօրեն-ապօրինի, անձև-տձև:

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն: 
Անհամեստանդուրանդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհդժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյունապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղտխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք

Հատվածների և անկյունների համեմատում

Առաջադրանքներ 15, 16, 17 էջ 11

Մեզ շրջապատող առարկաների մեջ կան այնպիսինները, որոնց ձևերը միանման են, իսկ չափերը՝ միևնույն: Այդպիսի առարկաներ են, օրինակ, թղթի երկու միատեսակ թերթերը, երկու նույնանուն գրքերը, նույն թողարկման երկու համակարգիչները: Երկրաչափության մեջ միևնույն ձևը և նույն չափերն ունեցող եր կու պատկերներին անվանում են հավասար պատկերներ։
Այսպիսով՝ երկու երկրաչափական պատկերներ կոչվում են հավասար, եթե վերադրումով դրանք կարող են համընկնել։

նկ․ 1

Նայենք նկար 1ա-ին։ Ինչպես տեսնում ենք ունենք 2 հատվածներ։ Իսկ բ-ում տեսնում ենք, որ համադրեցինք այդ 2 հատվածները ու մի հատվածի ծայրը տեղադրում ենք մյուս հատվածի ծայրի վրա։ Ինչպես տեսանք AC<AB։

Հատվածի այն կետը, որ կիսում է այդ հատվածը, այսինքն՝ այն տրոհում է երկու հավասար հատվածների, կոչվում է հատվածի միջնակետ: Նկար 2-ում C կետը AB հատվածի միջնակետն է:

նկ․ 2

Նկար 3 ա-ում պատկերված են 1 և 2 չփռված անկյունները, և մեր խնդիրն է պարզել՝ հավասար են դրանք, թե՞ ոչ։ Այդ նպատակով անկյուններից մեկը վերադրենք մյուսի վրա այնպես, որ նրանցից մեկի կողմը համընկնի մյուսի կողմին, իսկ երկրորդ կողմերն ընկնեն համընկնող կողմերի հանդեպ նույն ուղղության վրա (նկ. 3(բ)): Եթե երկրորդ կողմերը ևս համընկնում են, ապա անկյուններն ամբողջությամբ համընկնում են, և, ուրեմն, դրանք հավասար են: Իսկ եթե այդ կողմերը չեն համընկնում, ապա փոքր է համարվում այն անկյունը, որը մյուսի մի մասն է: Նկար 3(բ) -ում անկյուն 1–ը անկյուն 2–ի մի մասն է, ուստի ∠1 < ∠2։

նկ․ 3

Չփռված անկյունը փռված անկյան մի մասն է (նկ. 4), ուրեմն փռված անկյունը մեծ է չփռված անկյունից։ Ակնհայտ է, որ ցանկացած երկու փռված անկյուններ հավասար են:

նկ 4

Անկյան գագաթից ելնող ճառագայթը, որն այն տրոհում է երկու հավասար անկյունների, կոչվում է անկյան կիսորդ։
Նկար 5–ում l ճառագայթը hk անկյան կիսորդն է։

Առաջադրանքներ 18, 19, 20

Բակտերիաների կառուցվածքը

Նախակորիզավոր օրգանիզմների կառուցվածքի և կենսագործունեության հետ հարմար է ծանոթանալ բակտերիաների օրինակով:

Բակտերիաները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչները, որոնք ձևավորվել են մոտ 3,5 միլիարդ տարի առաջ: Բակտերիա հունարեն նշանակում է ձողիկ – «բակտերիոն»: Բակտերիաները միաբջիջ, անզեն աչքով անտեսանելի պարզագույն օրգանիզմներ են:

Բակտերիաների կառուցվածքը համարժեք է բջջի կառուցվածքին, սակայն ունի որոշակի առանձնահատկություններ:

Բակտերիալ բջիջը բաղկացած է ցիտոպլազմայից, որի մեջ գտնվում են.

  • բջջի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանոիդը` ռիբոսոմները,
  • տարատեսակ պիտանի օրգանական մոլեկուլներ` ներառուկներ, օրինակ` սպիտակուցներ,
  • նյութափոխանակության արգասիքներ,
  • ժառանգական նյութ:
այմ.jpg

Բակտերիաների բջջում բացակայում է լավ կազմավորված և հատուկ առանձնացված կորիզը: Կորիզի փոխարեն նրանում պարունակվող ժառանգական նյութը ուղղակի տեղակայված է ցիտոպլազմայում` առանց որևէ սահմանազատման: Այդ պատճառով այս օրգանիզմները կոչվում են նախակորիզավորներ կամ պրոկարիոտներ:

Բակտերիալ ցիտոպլազման պատված է բջջաթաղանթով, որը կոչվում է ցիտոպլազմատիկ թաղանթ: Արտաքինից բակտերիալ բջիջը պատված է բավականին հաստ և ամուր բջջապատով: Այն կազմված է հատուկ ածխաջրերից և ապահովում է բակտերիաների բջջի կայուն ձևը:

Բակտերիաների բջջապատը հիմնականում արտաքինից պատված է լորձաթաղանթով: Այն պաշտպանում է բջիջը արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունից` չորացումից, ցրտահարումից, քիմիական ազդեցությունից և այլն:

Բակտերիաները կարող են լինել անշարժ և ակտիվ շարժվողՇարժուն բակտերիաների բջջապատի արտաքին մակերեսին առկա են մտրակներ և թարթիչներ, որոնք ծառայում են շարժման համար:

Բակտերիաները՝ որպես հնագույն օրգանիզմներ, կենսագործում են ամենուրեք` օդում, ջրում, հողում, այլ կենդանի օրգանիզմներում: Մեկ գրամ հողում հաշվվում է մոտավորապես 3 միլիարդ բակտերիալ բջիջ:

Բակտերիաներն ունեն բազմազան ձևեր: Բակտերիալ բջջի ձևից կախված` նրանց տրվում են տարբեր անվանումներ.

  • Գնդաձև բակտերիաները կոչվում են կոկեր,
  • Զույգերով գոյակցող կոկերը կոչվում են դիպլոկոկեր,
  • Շղթա կազմողները՝ ստրեպտոկոկեր,
  • Ողկույզի պես խմբավորվածները՝ ստաֆիլոկոկեր,
  • Ցուպիկաձև կամ ձողիկաձև բակտերիաները կոչվում են բացիլներ,
  • Պարուրաձև ձգվածները` սպիրիլներ,
  • Ստորակետաձև, աղեղնաձև կամ կոր բակտերիաները կոչվում են վիբրիոններ:
789.png

Բակտերիաները բազմանում են բջջի ուղղակի կիսման միջոցով: Յուրաքանչյուր 20−30 րոպե պարբերականությամբ՝ մեկ մայրական բջիջը կիսվելով առաջացնում է 2 դուստր բջիջ և այսպես շարունակ: Աճելով երկրաչափական պրոգրեսիայով և շատ արագ` բակտերաները 5 օրում ամբողջովին կլցնեին երկրագունդը: Այնուհանդերձ, նրանք արագ ոչնչանում են, քանի որ անկայուն են արևի ուղղակի ճառագայթների, բարձր ջերմաստիճանի և սննդի բացակայության նկատմամբ:

размножение-бактерий.png

Բակտերիաները ձևավորել են մեխանիզմ, որի միջոցով հաղթահարում են անբարենպաստ պայմանները: Բջջի պարունակությունը սեղմվում է և հեռանում բջջաթաղանթից, իսկ դրա տակ գոյանում է նոր պատիճ՝ հաստ և բազմաշերտ: Առաջացած բջիջը կոչվում է սպոր: Այն բավական դիմացկուն է և կարող է գոյատևել տարաբնույթ անբարենպաստ պայմանների առկայության դեպքում:

Սպորներում բջջի ակտիվությունը գրեթե դադարում է, ինչի շնորհիվ դրանք կարող են դիմակայել բազում տարիներ: Տարածվելով և հայտնվելով բարենպաստ պայմաններում` սպորը վերականգնում է ակտիվ կենսագործունեությունը և վերաճում սովորական բակտերիալ բջջի:

51.jpg
  1. Ինչպե՞ս են բազմանում բակտերիաները
    Բակտերիաները բազմանում են բջջի ուղղակի կիսման միջոցով: Յուրաքանչյուր 20−30 րոպե պարբերականությամբ՝ մեկ մայրական բջիջը կիսվելով առաջացնում է 2 դուստր բջիջ և այսպես շարունակ:
  2. Ներկայացնել օգտակար և վնասակար բակտերիաների մի քնի տեսակներ։
     Օգտակար բակտերիաներ է պարունակում հետևյալ մթերքը՝ նարինե, յոգուրտ, կեֆիր, սերուցքային պանիր, թթու կաղամբ, թթու վարունգ, ֆերմենտացված սոյայից պատրաստված մթերք։ Մահացու վտանգավոր բակտերիա է սալմոնելայի ձևերից մեկը՝ որովայնային տիֆը։ Վտանգավոր են նաև կլեբսիելլա բակտերիաները, տարբեր էնտերոբակտերիաներ, ստրեպտոկոկները, ստաֆիլոկոկը, աղիքային ցուպիկը:
  3. Ի՞նչ կառուցվածք ունի բակտերիան
     Բակտերիաների կառուցվածքը համարժեք է բջջի կառուցվածքին, սակայն ունի որոշակի առանձնահատկություններ: Բակտերիալ բջիջը բաղկացած է ցիտոպլազմայից, որի մեջ գտնվում են ռիբոսոմները, ներառուկները, նյութափոխանակության արգասիքները և ժառանգական նյութերը։

Հայոց լեզու

52.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Իջնել, սահմանել, հափշտակել, շռայլել, թեքվել, կարգել, հոշոտել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել, կորզել, ծվատել, խոնարհվել, ծախսել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել:


Իջնել, կքվել, թեքվել, խոնարհվել, ճկվել, կռանալ, ծռվել
Թեքվել, կռանալ, խոնարհվել, կքվել, հակվել, ճկվել, ծռվել
սահմանել, կարգել, հաստատել, որոշել
հափշտակել, խլել, կորզել, գողանալ, պոկել
շռայլել, վատնել, քամուն տալ, ծախսել, մսխել
բզկտել, ծվատել, պատառոտել, գզգզել

53. Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:
Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:

1.Տեքստի մեջ գտիր ուղղագրական սխալները և ուղղիր

Ծույլի հանգստյան օրը

Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում թաղտին պարկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արդնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.

-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:

Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:

Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարեվանը մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոքին ու ասաց.

-Տեղիցտ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:

-Ի՜նչ ես ասում, ես այսոր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողչ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:

3.Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը:

…..մտածիր, հետո խոսիր։
Գիտունի հետ քար քաշիր, բայց ….. հետ փլավ մի կեր։
Հասկացողին մին ասա, ……՝ հազար ու մին։
Մի գիժ քար գցեց հորը, քառասուն …… չկարողացան հանել։
Մի վախենա վարար գետից, վախեցիր …… գետից։
Մինչև հաստը բարակի, …… կկտրվի։
Չկա չարիք՝ առանց …..։
Փորձված թանը ……. մածունի հետ չեն փոխի
Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը ……. է։
Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը …… կլինի։
Կուշտը ……. չի հասկանա։
Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ ….։
Հիշելով անցյալը՝ կճանաչես …..։
Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ ….. ։
Փոքր մարդիկ էլ կարող են …… ցանկություններ ունենալ։
Քիչ խոսիր, …… գործիր;

3.Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:
Անջրդի
 այգաբաց
 բիրտ
 գիրթ
 աքսորել
 կտրիճ
 մահիկ
 շեղբ
սուտասան
երդում
դաժան
կշտամբանք
մարտիկ
մթնշաղ

Possessive adjectives

Read Liz’s email from her new e-pal, Laura. Fill in the spaces with my, your, his, her, our or their.

Hey Liz,
Thanks for your last email! And I loved the photos of your friends and family – I looked at them yesterday . Your mum and dad look really nice in the photo. So now I’ll tell you about me and my family here in Switzerland.
I’ve got two brothers. Their names are Lukas and Andreas and they’re 16 and 19. My mother
is American and her name is Christine. Dad is Swiss German – he’s from Zürich, and his
name is Dieter. We live in Geneva. Our house has got four bedrooms and a
small garden. We’ve got a dog and we think he’s lovely. His name’s Zak.
Please tell me some more about your friends. I’d really like to meet more English people!
See ya,
Laura


have/has got

1.My brother hasn’t got a computer.
2.My parents have got a black eyes.
3.My aunt and uncle hasn’t got a cat.
4. My friend’s brother has got a red nose.
5. Sid’s father hasn’t got a car.
6. My grandfather has got a grey hair.

Colours

1)white 2)black 3)brown 4)pink 5)grey 6)red 7)green 8)yellow 9) blue 10)orange

Rooms and furniture

There is I There are

Complete the sentences. Use There’s a/an or There are.
There is a black table in the dining room.
2There are two doors in our living room.
There are four white chairs in our kitchen.
There are three posters on the wall in my bedroom.
There is a red sofa in my sister’s room.

Activity verbs
Match the verbs with the pictures.

Imperatives
Write what the people are saying. Use the verbs from Exercise 1 above.

Հայոց լեզու

44. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման (ընկնում էր-գահավիժում էր) ցած:

Բայց բեդվինները (հիացել էին-սքանչացել էին)

Անապատում մարդիկ քանի՜ օր (են թափառում -դեգերում են )ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում (նորից ու նորից-անընդհատփլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ (երևա-հայտնվի):

Ջրի ամենափոքրիկ (շիթերից-կաթիլ) անգամ հողի վրա բոցկլտում են  խոտի (վառ կանաչ -զմրուխտ) կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ (տեղը-վայրը):  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները (ուղղակի-պարզապես) չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը (վերջանա-կտրվի)

45. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:

Հուշանվերների (սիրահար-երկրպագու) ոմն անգլիացի մի գնդակ (ունենալու-ձեռք բերելու)համար հինգ հազար դոլար է (տվել-վճարել): Դա եղել է Անգլիայում( ինչ-որ ժամանակ ծախված -վաճառված)ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան (բարձր գին է ունեցել-գնահատվել )այն պատճառով, որ 1963 (թվին-թվականին) գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի (ժամանակ-ընթացքում):

46. Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ենթադրություն, ինչքան, հերիք, մի, տեսնել, ժամանակ, հաստատել, նայել, համընկել, թիվ, ամբողջական:

հերիք է՝ հայացք նետեք գլոբուսին, որ նկատեք, թե Հարավային Ամերիկայի արևելյան ծովափը որքա՜ն լավ է ներգծվում Աֆրիկայի արևմտյան ափին: Ֆրենսիս Բեկոնը դա նկատել է դեռևս 1620 թվականին: 1912 թվականին գերմանացի գիտնական Ալֆրեդ Վեգեները մի վարկած առաջ քաշեց, որ բոլոր մայրցամաքներն ինչ-որ ժամանակ ցամաքի մեկ միասնական զանգված են կազմել: Սակայն Վեգեների կենդանության օրոք այդ վարկածը ճանաչում չգտավ: Հիմա երկրաբանները հավաստում են, որ Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի արմատական ապարների միջև նմանություններ կան:

47. Նախադասությունների ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով:

Օրինակ՝

— Արքա՛անկարելի է քո կամքը կատարել – Թագավո՛րանհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան կարգադրի՛ր- պահանջի՛ր:

Թագավորի երեսը –դեմքը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան – ճանապարհը կտրել:

Երեխաներն իրենց համար պար էին գալիս– պարում էին, հետո շուռ գալիսգլորվում, իրենք իրենց ծափ տալիս ծափահարում ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:

Լուսանում է– Լույսը բացվում է. սարի ետևից դուրս է գալիս արևըարեգակը:

Մի գարնան իրիկուն –երեկո դռանը նստած զրույց էինք անում –զրուցում էինք:

— Թե ուզում եք, որ չմեռնեմ,– թե ցանկանում եք, որ չմահանամ— ասում է թագավորըարքան,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ ու վեր կենամ տեղիցս: