Սեպտեմբերի 17

Մկներ և առնտեր

Մկներ և առնետներ
Մկները լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում: Այս խմբի կրծողների մեծամասնությունը քիչ է առնչվում մարդկանց հետ: Միայն 1 տեսակ (տնային մուկը) դարձել է մարդու ուղեկիցը և զգալի վնաս է պատճառում նրան: 
Առնետների ամենատարածված տեսակներն են սև ու մոխրագույն (պասյուկ) առնետները:
Սև առնետի դունչը սուր է, ականջները՝ մեծ ու կլոր: Փորում են բներ, բնակվում այգիներում, տանիքներում: Սնվում են սերմերով, միջատներով, խխունջներով: ՀՀ-ում տարածված է Տավուշի, Կոտայքի մարզերում:
Մոխրագույն առնետն ապրում է այգիներում, ջրավազանների ափերին, ներքնահարկերում: ՀՀ-ում առավել տարածված է Շիրակի, Արարատի, Արագածոտնի մարզերում:
Առնետները վնասակար են. փչացնում են սննդամթերքը, տարածում մարդու և ընտանի կենդանիների վարակիչ հիվանդություններ: 
Սև առնետները հեշտությամբ ընտելանում են և դառնում տան կենդանի: Նրանք մաքրասեր են և շատ ավելի խաղաղասեր, քան մյուս կրծողները (օրինակ՝ համստերիկները կամ ավազամկները), որոնց սովորաբար պահում են կենդանի անկյուններում:


Posted 17 Սեպտեմբերի, 2021 by nellihambardzumyan in category Uncategorized

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*