Posted on

մարենի

Կետադրի’ր տեքստը:

Հորթը և ոզնին

Մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին։

Երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն։

Այն ժամանակ ոզնին նրանց ասաց, “-Ինչ պատահի` մի տար բերանդ”։

Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ-երամ

ձիերի խումբ-երամակ

միասին նույն օրը ծնված-երկօրյակ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող-երկկենցաղ

ցողը ցուրտ ժամանակ-եղյամ

Կարդալու սրահ-ընթերցասրահ

երեկոյան ճաշ-ընթրիք

հատ-հատ ընտրված-հատընտիր

արգելք ոտքի տակ-խոչընդոտ

բարակ ճյուղ- շիվ

Գտի՛ր առաջին սյունակում գրված բառերի բացատրությունը և համարակալի՛ր հոմանիշ զույգերը։

1Երփներանգ                                      4ուժգին ցանկություն

2արփի                                                 1տարբեր գույների

3բորբ                                                    3շատ տաք, ջերմ

4փափագ                                             7նեխել, փչանալ

5շամփուր                                            6շփանալ, երես առնել

6հղփանալ                                           5խորովածի շիշ

7բորբոսնել                                          2ցերեկային լուսատու

Լրացրո’ւ բաց թողնված տառերը և վերնագի’ր: Տեքստից դո’ւրս գրիր այն բառերը, որոնց կարող ես հոմանիշներ կամ հականիշներ գրել:
Եղնիկը

Կեսօր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պարկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և օգներ փարատելու

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից օրորվող ծառերի արանքից: Եղնիկը նստեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թրչկոտում էր արևազոծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով