Փետրվարի 28

Մայր․վերլուծում

Պատմվածքը մայր ծիծեռնակի մասին է, որն ապրում էր հեղինակի տան սրահի օճորքում և ամեն գարնան բացվելուն պես, իր զվարթ ճիչով ուրախություն էր պարգևում բոլորին։ Մի գարուն էլ նա ձու է ածում և ձագեր ունենում։ Հեղինակը պատմում է, թե նա որքան հոգատար մայր էր իր ձագերի համար։ Նա ամեն օր ուրախ ճչալով թռչում էր և կերակուր բերում իր ձագուկների համար։ Եվ մի չարաբաստիկ օր, երբ ձագերից մեկը հայտնվում է կատվի բերանում, նա ծղրտալով ընկնում է կատվի ետևից, կտցահարելով նրան փորձում է ազատել ձագին կատվի բերանից, սակայն ապարդյուն։ Երբ մայրը հասկանում է, որ կատուն կերել է ձագին, լուռ նստում է ծառի ճյուղին և ապա ինքն իրեն գցում գետնին և մեռնում։ Այս պատմվածքից հասկանում ենք, որ մոր սիրտն ուրիշ է, լինի դա մարդ, կենդանի, թե թռչյուն, միևնույնն է այնպես հոգատար ինչպես մայրն է, ոչ ոք չէ։ Այնպես ինչպես մոր սիրտն է ցավում իր զավակի համար, ոչ ոքի սիրտը չի ցավում։ Աշխարհում չկա ավելի մեծ բան, քան մոր սիրտը։


Posted 28 Փետրվարի, 2023 by nellihambardzumyan in category մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*