Մարտի 16

Գիտե՞ք, որ գարուն է արդեն.

Գիտե՞ք, որ գարուն է արդեն. Ես սիրում եմ գարունը. գարնանը ամեն ինչ սկսում է կանաչել, գեղեցկանալ, սկվում են տաք եղանակները։ Նաև գարնանը իմ մայրիկի ծնունդն է։ Գարնանը ես շատ եմ լինում դրսում, հեծանիվ եմ վարում, տարբեր վայրեր եմ այցելում։ Գարնանը օրերը սկսում են երկարել, իսկ գիշերները՝ կարճանալ։ Հետո գալիս է ամառը. ամռանը գնում ենք ծով հանգստանալու, և դա իմ ամենասիրելի ժամանակն է։ Եթե նույնիսկ դեռ ցուրտ է, միևնույնն է՝ մենք գիտենք, որ գարուն է եկել, և դա մեզ ուրախացնում է։


Posted 16 Մարտի, 2023 by nellihambardzumyan in category մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*