Սեպտեմբերի 4

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1.Տառերի անունները կարդա´:

Ա ա -այբ​Ժ ժ- ժե​ճճ — ճե        Ռ ռ — ռա

Բ բ-​բեն​Ի ի — ինի​Մ մ- մեն​Ս ս — սե

Գ գ-​գիմ​Լ լ- լյուն​Յյ-հի​          Վ վ — վեվ

Դ դ-​դա​Խ խ – խե​Ն ն – նու​Տ տ — տյուն

Ե ե -​Եչ​Ծ ծ – ծա​Շշ- շա​Ր ր — րե

Զզ-​զա​Կ կ – կեն​Ո ո — ո (վո)  Ց ց — ցո

էէ-​Է​Հ հ – հո​Չչ- չա  ​ՈՒ ու – ու

Ը ը-​ըթ​Ձ ձ — ձա​Պ պ – պե​Փ փ — փյուր

Թ թ​- թո​Ղ ղ — ղատ​Ջջ-ջե          ֊Քք-քե

                                                          Եվ և — և

                                                          О о — о    

                                                         Ֆֆ-ֆե

2.Ինչո՞ւ են հայերեն տառերը միասին «այբուբեն» կոչվում: Ի՞նչ է նշանակում «Այբբենարան»:
Այբուբենը հայերեն տառերի ամբողջությունն է՝ որոշակի դասավորությամբ։ «Այբբենարան» անունը ստացել է հայերեն այբուբենի առաջին տառերից (այբ և բեն)։

3.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:

Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ,բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:

Ա, բ, գ, ե, է, ը, թ, ժ, ի, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, ո, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ։

Դուրս մնացին դ, զ, լ, խ, շ, չ, ու, ք, և, օ, ֆ տառերը։

4.Զննի՛ր ուղղագրական բառարանը և պարզի՛ր, թեբառերն ինչպե՛ս (ինչ կարգով) են դասավորված:
Ուղղագրական բառերը դասավորված են այբբենական կարգով

5.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ։

Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ։

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:

6.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Մթերք, մղկտալ, մողես, մխիթարել, մատյան, միլիոն, մրջյուն, մեղավոր:
Մատյան, մեղավոր, մթերք, միլիոն, մխիթարել, մղկտալ,  մողես, մրջյուն:

7.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Երբևէ, որևէ, այժմյան, դաստիարակ, գաղտնի, ելևէջ, արդուկ, երբեք, գզվռտոց, երախտիք, որևիցե, զվարթ, ականջօղ, բերրի, օրրան, տարրական, մրրիկ, թղթակից, զարթնել, հեքիաթասաց:
Ականջօղ, այժմյան, արդուկ, բերրի, գաղտնի, գզվռտոց,  դաստիարակ, ելևէջ, երախտիք, երբեք, երբևէ, զարթնել, զվարթ, թղթակից, հեքիաթասաց, մրրիկ, որևէ, որևիցե, տարրական, օրրան:

8.Այբբենական կարգով դասավորի՛ր՝

ա) սենյակիդ իրերի անունները,

Աթոռ, բարձ, զգեստներ,  հայելի, մահճակալ, ներքնակ, պահարան, պատուհան, սավան, սանր, տիկնիկ և այլն:

բ) սիրածդ գրքերի անունները,

Հովհաննես, Թումանյան, Ղազարոս,Ա ղայան,   Վախթանգ Անանյան:

գ) անուններն այն առարկաների, որոնք կուզենայիր ունենալ:

Լիքը  զգստներ, սիրուն կոշիկներ:

9.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:

Օրինակ՝

որդ – արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

երդ, -երգ

որբ,- ողբ

որթ,-երթ

որձ,-որա

որմ,-որի

որջ,-արջ

որս-ոստ

Հորդ,-հարդ

հարդ,-բարդ

ուղտ, -ուխտ

աղտ,-աղբ

գիրք:-դիրք

10.Խմբերից ընտրի՛ր իմաստով մոտ մեկական բառ և զույգեր կազմիր:

Ա. Հնչել, հնչյուն, բարեհունչ, հնչեղ:

Բ. Գեղեցկաձայն, ձայնել, ձայնեղ, ձայն:

Հնչել- ձայն, հնչյուն- ձայնել, բարեհունչ- գեղեցկաձայն,  հնչեղ, ձայնեղ

11.Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր:

Հնչել, հնչյուն, գրել, գիր:

Ես մտա տուն, և սկսեց հնչել երաժշտություն:

Ես գրեցի հնչյուն:

Ես գրում եմ դասերս:

Ես այս գիրը հասկացա:

12.Նախադասության մեջ ընդգծված բառը փոխարինի՛ր տրվածներից մեկով:

Տառեր, հնչյուններ, գրերը, ձայն:

      Հանկարծ ինչ-որ երգի ձայներ լսվեցին:

     Ամեն ինչ լուռ էր, ոչ մի հնչյուն չէր լսվում:

     Հայերեն տառերը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել:

     Անծանոթ գրեր են, չեմ կարողանում կարդալ:

13.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել է հնչյունը:

Էջ, էի, էգ, էքսկուրսիա, կես, սեր, տեր, հավերժ, բազե, րոպե:

14.Տրված բառերում ո՞ր տառերով (նշաններով) է գրվել o հնչյունը:

Օր, օգուտ, օտար, օղակ, մորեխ, նոր, կտոր, սովորել, պահածո, երեկո, կինո:

15.Տրված բառերում  ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում:
  Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ,եղնիկ:

  Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք:

16. Տրված բառերում և տառն ինչպե՞ս է կարդացվում:

Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև:

Բ. Նաև, թեև, և:

17. Տառերը կարդա´ այնպեսինչպես հնչում են(տառերի անունները մի´ կարդա), հետոպատասխանի´ր հարցերին:

Հայերենն ունի երեսունինը տառ, երեսունվեց հնչյուն.

ա) ո՞ր տառերն են նույն հնչյունն արտահայտում, 

բ) ո՞ր տառերն են մեկից ավելի հնչյունարտահայտում:

18.Տրված մտքերից որո՞նք ես ճիշտ համարում(պատասխանելուց առաջ մեկ անգամ ևս կարդանախորդ առաջադրանքները):

ա) Հնչյունը և տառը նույն բաներն են, դրանք իրարիցչեն տարբերվում:

բ) Հնչյունը և տաոը տարբեր բաներ են. հնչյունըլսվում և արտասանվում է, իսկ տառը գրվում ուկարդացվում է:

գ) Տառը հնչյունի նշանն է: 

19.Հայերենի երեսունվեց հնչյունների նշանները(տառերըգրի՛րՈ՞ր տառերը դուրս մնացին:

20.Հատհատ արտասանի՛ր տրված հնչյունները(շշուկով կամ բարձրաձայն): Փորձի՛ր պարզել, թեաոաջին և երկրորդ խմբերի հնչյուններն ինչո՞վ ենտարբերվում:

1. Բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ:

2. Ա, է, ը, ի, օ, ու:

21.Հնչյունների խմբերն անվանի´ր (դրանց անուններդի՛րև տրված նախադասությունները լրացրո´ւ:

1. Բ, գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. սրանք … հնչյուններ են:

2. Ա, է, ը, ի, օ,ու. սրանք … հնչյուններ են:

22.20-րդ ե 21-րդ առաջադրանքներում տրված  միխմբի հնչյունները կոչվում են ձայնավորմյուս խմբիհնչյունները՝ բաղաձայնԱյդ անունները տեղադրի´րտրված նախադասությունների մեջ:

1. Բ, գ, դ, q, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ. սրանք … հնչյուններ են:

2. Ա, է, ը, ի, օ,ու. սրանք … հնչյուններ են:

23. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր(փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):

Օրինակ՝ 

ասեղ (4) — ա, ս, ե, ղ:

Արմատ (5), երերալ (7), երազ (5), որոտ (5), տերև (5), որոշում (7), երևելի (8):

24.Հաշվի´րթե տրված բառերի մեջ քանի՞ տառքանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

եղևնի — 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ, ոլոռ, ողնաշար, հրշեջ, գրքույկ, բարև, կարևոր, բաճկոն, ոտք, երամ:

Հնչյունը լսվում և արտասանվում է, իսկ տառըգրվում  է: Տառը հնչյունի նշանն է:

Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանքարտահայտվում են երեսունինը տառերով:

Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են(ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս,վ, տ, ր, ց, փ, ք, ֆ): 

Է և ե տառերը  է հնչյունի նշաններն են:

Օ և ո տառերը օ հնչյունի նշաներն են:

Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյունարտահայտել (ե-յէ, ո-վօ): 

Մեկից ավելի հնչյուն է արտահայտում նաև ևտառը (կա՛մ էվ, կա՛մ  յէվ):


Posted 4 Սեպտեմբերի, 2023 by nellihambardzumyan in category Մայրենի 5 էրդ դասարան

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*